Մեկ տարում բենզինի գինը թանկացել է գրեթե 60%-ով
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2021թ. հունիսին մայիսի համեմատ ոսկերչական զարդերի գները նվազել են 1.0%-ով, հագուստինը՝ 0.9%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 0.8%-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝0.2%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը` 0.1%-ով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝
0.1%, մաքրող, լվացող միջոցների, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.6%, վառելանյութերի և քսանյութերի 0.9% գնաճ:
2021թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2% և 4.5%-ով։ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2% և 47.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 29.1% և 37.9% գնաճ: