Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Տոկիոյի Օլիմպիական ավանում
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Տոկիոյի Օլիմպիական ավանում: Միևնույն ժամանակ հիվանդի քաղաքացիությունը, սեռը և տարիքը չեն նշվել։ news.ru-ի հաղորդմամբ, հայտնում է NHK հեռուստաալիքը: Նշվում է միայն, որ օտարերկրյա պատվիրակության անդամներից միայն մեկի թեստն է դրական եղել։
Ակնկալվում է, որ խաղերին կմասնակցեն շուրջ 19 հազար մարզիկներ, վեց օրից խաղերը կսկսվեն:
Նշենք, որ արտասահմանցի երկրպագուները չեն կարողանա ներկա լինել Օլիմպիական խաղերին՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ
- Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման ժամանակ մարզիկների ավանդական շքերթը չի լինի
- Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի կունենա երդման արարողություն