Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. պաշտպան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, հուլիսի 19-ին մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։
«Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,- հայտնում է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունը դատարանը հուլիսի 16-ին բավարարել էր։
Հարակից հրապարակումներ`
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
- Կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել. Առուշանյան
- Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան