ՄԱԿ-ի զեկույց. Համավարակի տարի, որը նշանավորվեց համաշխարհային սովի կտրուկ աճով
ՄԱԿ-ը հայտարարեց 2020 թ-ին գլոբալ սովի կտրուկ աճի մասին, որի ամենամեծ պատճառներից մեկը, հավանաբար, պայմանավորված է COVID-19- ի հետևանքներով: Չնայած համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ քարտեզագրված [1] չէ, սակայն ըստ միջգերատեսչական զեկույցի գնահատման՝ անցյալ տարի թերսնվել է աշխարհի բնակչության տասներորդ մասը՝ մինչև 811 միլիոն մարդ: Այդ տվյալներից ելնելով կարելի է ենթադրել, որ աշխարհը պետք է հսկայական ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա իրագործել մինչև 2030 թվականը սովը վերացնելու իր հանձնառությունը:
Այս տարվա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» զեկույցն իր տեսակի մեջ առաջինն է, որ տվեց համավարակի դարաշրջանում համաշխարհային իրավիճակի գնահատականը: Այդ զեկույցը համատեղ հրապարակել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Նախորդ զեկույցներն արդեն աշխարհին զգուշացրել էին, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ շատ երեխաների պարենային անվտանգությունը:
«Դժբախտաբար համավարակը շարունակում է բացահայտել մեր պարենային համակարգերի թույլ կողմերը, որոնք սպառնում են ամբողջ աշխարհի մարդկանց կյանքին և կենսամիջոցներին», - այս տարվա զեկույցի նախաբանում գրում են ՄԱԿ-ի հինգ կազմակերպությունների ղեկավարները:
Նրանք շարունակում են նախազգուշացնել «կրիտիկական պահի» մասին, նույնիսկ այն դեպքում, երբ նոր հույսեր են կապվում դիվանագիտական ճիգերի ուժեղացված հետ:
«ՄԱԿ-ի առաջիկա Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում՝ հանուն աճի գագաթնաժողովի, COP26 կլիմայի փոփոխություն գագաթնաժողովի առումով, ընթացիկ տարին մի եզակի հնարավորություն է ընձեռում պարենային համակարգերը փոխակերպելու միջոցով՝ պարենային անվտանգությունն ու սնուցումն առաջ մղելու համար»: «Այս իրադարձությունների արդյունքը», - ավելացնում է հնգյակը, «շարունակելու է ձևավորել սնուցմանն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությանների տասնամյակի երկրորդ կեսը»` գլոբալ քաղաքական մի պարտավորություն, որը դեռ չի իրականացվել:
Թվերն իրենց մանրամասներով
Սովը սկսեց վեր սողալ արդեն 2010-ականների կեսերին՝ խորտակելով սովի մակարդակի անշրջելի անկման հույսերը: Մտահոգիչ է այն փաստը, որ 2020 թ-ին աճեց սովի ինչպե՛ս բացարձակ, այնպե՛ս էլ համամասնական ցուցանիշները՝ գերազանցելով բնակչության աճը: Ըստ գնահատականի, անցյալ տարի թերսնվել է ամբողջ մարդկության գրեթե 9,9 տոկոսը, որը 2019 թ-ի համամատ աճել է 8,4 տոկոսով:
Թերսնված մարդկանց կեսից ավելին (418 միլիոնը) ապրում է Ասիայում; ավելի քան մեկ երրորդը (282 միլիոնը)՝ Աֆրիկայում և դրանց մի փոքր մասը (60 միլիոնը)՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: Սակայն սովի մակարդակի կտրուկ աճը գրանցվել է հենց Աֆրիկայում, որտեղ՝ ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ, թերսնվածության գնահատված մակարդակը՝ ավելի քան կրկնակի է և ընդգրկում է բնակչության գրեթե 21 տոկոսը:
Այլ հաշվարկների դեպքում էլ 2020 թվականը շատ մռայլ տպավորութուններ է առաջացնում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,3 միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում զրկված է եղել բավարար սննդի հասանելիությունից: Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անվտանգության չափավոր կամ խիստ անբավարարության տարածվածություն, նախորդ հինգ տարիների համեմատ՝ մեկ տարվա ընթացքում բարձր թռիչք է արձանագրել: Խորացել է գենդերային անհավասարությունը, օրինակ՝ 2020 թվականին պարենով չապահովված յուրաքանչյուր 10 տղամարդուն հասնում էր պարենով չապահովված 11 կին (2019 թ-ի 10,6-ի համեմատ):
Թերսնվածությունը շարունակվել է իր բոլոր դրսևորումներով, որտեղ ամենաբարձր գինը վճարել են հենց երեխաները: Այսպես, ըստ գնահատման՝ 2020 թ-ին ավելի քան 149 միլիոն՝ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ աճը կանգ է առել կամ տարիքի համեմատ նրանց հասակը չափազանց կարճ է; ավելի քան 45 միլիոնը հյուծված են կամ իրենց հասակի համեմատ չափազանց վտիտ են և գրեթե 39 միլիոն մարդ տառապում է գիրությունից [3]: Մի ամբողջ երեք միլիարդ մեծահասակներ և երեխաներ զրկված են մնացել առողջ սննդակարգից՝ հիմնականում չափազանց մեծ ծախսերի պատճառով: Վերարտադրողական տարիքի կանանց գրեթե մեկ երրորդը տառապում է սակավարյունությունից: Չնայած որոշ ոլորտներում գրանցված առաջընթացին, օրինակ այն, որ ավելի շատ նորածիններ են սնվում բացառապես մայրական կաթով, գլոբալ առումով աշխարհը հազիվ թե մինչև 2030 թվականը կարողանա հասնել սնման ցուցանիշների որևէ թիրախին:
Սովի և թերսնման այլ շարժիչ ուժերը
Համավարակի հետևանքով աշխարհի շատ մասերում դաժան անկում է գրանցվել և վտանգվել է սնդամթերքի հասանելիությունը: Սակայն սովը տարածվում էր նույնիսկ համավարակից առաջ և դանդաղել էր թերսնման հաղթահարման առաջընթացը: Սա առավել բնորոշ էր հակամարտություններից, ծայրահեղ կլիմայական երևույթներից կամ տնտեսական անկումից տուժած կամ խիստ անհավասարության դեմ պայքարող երկրներում, և զեկույցում դրանք բոլորը նշված են որպես պարենային անբավարության՝ իրար փոխազդող հիմնական շարժիչ ուժերը [4]:
Ինչ վերաբերում է ներկայիս միտումներին, ապա ըստ Աշխարհում պարենային անվտանգության և սնուցման գնահատման, Կայուն զարգացման 2-րդ նպատակը (սովի վերացում մինչև 2030 թ.) գրեթե 660 միլիոն մարդու համար չի իրականացվի: Այս 660 միլիոնից մոտ 30 միլիոնը կարող է կապված լինել համավարակի տևական ազդեցությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան