Լարիսա Ալավերդյան․ Մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով հոգեբանական ահաբեկչության հետ
«Վերջապես, քաղաքացի, կամ հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարում է իր խոստումները, նախընտրական արշավի ժամանակ նա հենց դա էր խոստանում։ Նրանք, ովքեր համաձայն չեն իր սրի տակով անցնել, պետք է պառկեցվեն ասֆալտին, հնարավորինս ցավ պետք է պատճառեն նրանց, որ հասկանան՝ ում հետ գործ ունեն»,- այս մասին «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով իրականացվող ձերբակալություններին։
Նրա խոսքով՝ երբեմն մտածում է, որ հասարակության մեջ կա մոլորություն՝ կարելի է մտածել, թե ահա կխոսեն, կտան գնահատականներ ու այս իշխանություններն ու նրանց ֆյուրերը ինչ-որ բան կլսեն. «Երկրորդ ակնկալիքը, որ միջազգային հանրությունը տեսնելով այս ամենը, ինչ-որ արձագանք կտա»։
Ալավերդյանի խոսքերով, մարդու իրավունքների ոչ միայն ոտնահարումների, այլ դրանց հակադրվելու միայն սկիզբն է։
«Անունը դրեցինք ռեպրեսիաներ, իրականում դա բիրտ ուժի ցուցադրում է։ Այստեղ հարց է ծագում․ ինչո՞ւ այդպես ցուցադրական։ Մարդու իրավունքների ոտնահարումը, գռեհկացումը արվում է մեկ նպատակով․ մենք գործ ունենք իշխանական մակարդակով պետական ահաբեկչության՝ այն է, հոգեբանական ահաբեկչության հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ այդ ամենն արվում է հեռահար նպատակներով․ ամբողջովին հլու-հնազանդ դարձնել ամբողջ մի հասարակություն, որը 33 տարիներ շարունակ դժվարությամբ արձանագրել է համեստ, բայց նվաճումներ՝ խոսքի ազատություն, արտահայտվելու հնարավորություն, իր ընտրության համար չհետապնդվել և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան