Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս»-ի և Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ամարասն է, թշնամու զորքերին դեմ առ դեմ մնացած հայոց հինավուրց հոգևոր և կրթական կենտրոնը։
Վայր, որտեղ Սուրբ Մաշտոցը հիմնել էր առաջին հայկական դպրոցը։ Որի բակի կնճռոտ թթենիները ավելի շատ բան գիտեն մեր ժողովրդի պատմությունից, քան մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ։
Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի և անձամբ Սերժ Սարգսյանի հետևողական աջակցությամբ։
Եկ Արցախ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան