Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը
Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։ Այս մասին գրում է yerkir.am կայքը։
Հիշեցնենք, որ բերման էր ենթարկվել նաև «Հայաստան»դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
«ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ»,- գրում է yerkir.am կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Կարմիրբերատավորներից մեկն ասում էր՝ գլուխը խփեք գետնին
- Բերման են ենթարկվել երիտասարդ դաշնակցականներ
- Անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին. Մանթաշյան
- Առանց բացատրության բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը. Էլինար Վարդանյան