Էյֆելյան աշտարակ. Բարի գալուստ
Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, սկսել է իննամսյա դադարից հետո հյուրեր ընդունել։ Եվրանյուզը գրում է, որ երկարատև պարապուրդի հետևանքով հսկայական ֆինանսական ճեղք է առաջացել կառավարման ընկերության բյուջեում, որը ստիպված էր դիմել պետության օգնությանը։
Զբոսաշրջիկներից շատերը մի քանի ժամ հերթ են կանգնում։ Այցելուների թիվը մինչ օրս չի գերազանցում օրական 13 հազարը` կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով:
Հաջորդ չորեքշաբթի օրվանից բոլոր այցելուները, նոր կանոններին համապատասխան, մուտք գործելու համար պետք է ներկայացնեն սանիտարական անցագիր: