«Հայաստան» դաշինքի անդամներին բերման են ենթարկել պաստառների համար
Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հովհաննիսյանին:
«Մեզ բերման ենթարկեցին այ էս պաստառների համար…
Թուրքի վաստակներ, էս տղերքն ազատության մեջ են լինելու, ու բոլորիդ դաժան օրեր են սպասվում։ Ազատություն քաղբանտարկյալներին։
Հ.Գ. Նկարներն արվել են ոստիկանությունում»,- գրել է Նիկողոս Հովհաննիսյանը։
Նշենք, որ նկարներում Սյունիքի համայնքապետերն են և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավար Արամ Գասպարյանը, ովքեր կալանավորված են կամ ձերբակալված։ Նրանց պաշտպանների պդնմամբ, առաջաֆրված մեղադրանքներն անհիմն են։
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը
- Գեղամ Նազարյան. Կարմիրբերատավորներից մեկն ասում էր՝ գլուխը խփեք գետնին
- Բերման են ենթարկվել երիտասարդ դաշնակցականներ
- Անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին. Մանթաշյան
- Առանց բացատրության բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը. Էլինար Վարդանյան