17.07.2021. Կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Առողջացել է 114 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1111 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5670 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.07.2021. Կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 15.07.2021. Կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 14.07.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան