ԵՄ խորհրդի նախագահ․ Չափավոր հռետորաբանություն, սահմանազատում, կարգավիճակ՝ տարածաշրջանային կայունության համար
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին։ Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել իր աշխատանքները», -այս մասին այսօր ասաց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, խոսելով նախորդ տարվա արցախյան պատերազմի մասին։
Շառլ Միշելն առանձնացրեց 4 թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն ու բարգավաճություն բերվի այս տարածաշրջանին և հնարավոր լինի լուրջ հիմնախնդիրներ լուծել։
«Առաջին կետը չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։ Շատ կոնկրետ օրինակ․ գերիների հարցը։ Վերջին շաբաթներին առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը, ԵՄ այլ գործընկերների հետ խոսվել է այս ու նաև ականապատ քարտեզների վերաբերյալ։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ։
Երկրորդը՝ սահմանների սահմանազատումն է։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել։ Կարծում ենք՝ օգտակար կլինի, որ վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմից զինված ուժերը, որպեսզի քննարկումներ իրականացվեն։
Երրորդը՝ կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները․ տրանսպորտի հարցը, գուցե այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին ու երկխոսությանը։
Չորրորդ՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը (Արցախի․-խմբ․), խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել»,- ասաց Շառլ Միշելը։
ԵՄ խորհրդի նախագահը նշեց, որ ուշադիր են նաև մշակութային ժառանգության հարցի հետ կապված ու հավելեց, որ այն, թերևս, հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին