Կատալոնիայի հյուսիս-արևելքում բնական պարկ է այրվել
Կատալոնիայի հյուսիս-արևելքում հրդեհն ընդգրկել է 500 հեկտար տարածք, որի մեծ մասը պատկանում է Կապ Դե Կրեուսի բնական այգուն։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Pais թերթին։
Նշվում է, որ հրդեհի բռնկումը կարող էր տեղի ունենալ ծխախոտի պատճառով։ Ըստ աղբյուրի, հրդեհի հետևանքով 350 մարդ տարհանվել է:
Ըստ հրշեջների գնահատումների՝ քամու պատճառով կրակը կարող է ծածկել 2000 հեկտար տարածք, սակայն նրանք հույս ունեն այն ավելի վաղ մարել, գրում է թերթը:
Նշվում է նաև, որ հրդեհր հետևանքով չորս հրշեջ թեթև վնասվածք է ստացել, մեկ անտառապետ էլ տուժել է ջերմային հարվածից: Ներքին գործերի խորհրդական Ժոան Իգնասի Ելենան օգնություն է խնդրել Ֆրանսիայի հրշեջ ծառայություններից, ինչպես նաև կենտրոնական կառավարությունից:
Հրդեհի մարմանը մասնակցում են հրշեջների 80 բրիգադ, օգտագործվում են հրշեջ ուղղաթիռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա