Հասարակություն 16:35 17/07/2021

ՄԱԿ-ի զեկույց. Համավարակի տարի, որը նշանավորվեց համաշխարհային սովի կտրուկ աճով

ՄԱԿ-ը հայտարարեց 2020 թ-ին գլոբալ սովի կտրուկ աճի մասին, որի ամենամեծ պատճառներից մեկը, հավանաբար, պայմանավորված է COVID-19- ի հետևանքներով: Չնայած համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ քարտեզագրված [1] չէ, սակայն ըստ միջգերատեսչական զեկույցի գնահատման՝ անցյալ տարի թերսնվել է աշխարհի բնակչության տասներորդ մասը՝ մինչև 811 միլիոն մարդ:  Այդ տվյալներից ելնելով կարելի է ենթադրել, որ աշխարհը պետք է հսկայական ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա իրագործել մինչև 2030 թվականը սովը վերացնելու իր հանձնառությունը:

Այս տարվա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» զեկույցն  իր տեսակի մեջ առաջինն է, որ տվեց  համավարակի դարաշրջանում համաշխարհային իրավիճակի գնահատականը:  Այդ զեկույցը համատեղ հրապարակել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Նախորդ զեկույցներն արդեն աշխարհին զգուշացրել էին, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ շատ երեխաների պարենային անվտանգությունը: 

«Դժբախտաբար համավարակը շարունակում է բացահայտել մեր պարենային համակարգերի թույլ կողմերը, որոնք սպառնում են ամբողջ աշխարհի մարդկանց կյանքին և կենսամիջոցներին», - այս տարվա զեկույցի նախաբանում գրում են ՄԱԿ-ի հինգ կազմակերպությունների ղեկավարները:

Նրանք շարունակում են նախազգուշացնել «կրիտիկական պահի» մասին, նույնիսկ այն դեպքում, երբ նոր հույսեր են կապվում դիվանագիտական ճիգերի ուժեղացված հետ:

«ՄԱԿ-ի առաջիկա Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում՝ հանուն աճի գագաթնաժողովի,  COP26 կլիմայի փոփոխություն գագաթնաժողովի առումով, ընթացիկ  տարին մի եզակի հնարավորություն է ընձեռում  պարենային համակարգերը փոխակերպելու միջոցով՝  պարենային անվտանգությունն ու սնուցումն առաջ մղելու համար»: «Այս իրադարձությունների արդյունքը», - ավելացնում է հնգյակը, «շարունակելու է ձևավորել սնուցմանն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությանների տասնամյակի երկրորդ կեսը»` գլոբալ քաղաքական մի պարտավորություն, որը դեռ չի իրականացվել:

Թվերն իրենց մանրամասներով

Սովը սկսեց վեր սողալ արդեն 2010-ականների կեսերին՝ խորտակելով սովի մակարդակի անշրջելի անկման հույսերը: Մտահոգիչ է այն փաստը, որ 2020 թ-ին աճեց սովի ինչպե՛ս բացարձակ, այնպե՛ս էլ համամասնական ցուցանիշները՝ գերազանցելով բնակչության աճը:  Ըստ գնահատականի, անցյալ տարի թերսնվել է ամբողջ մարդկության գրեթե 9,9 տոկոսը, որը 2019 թ-ի համամատ աճել է 8,4 տոկոսով:

Թերսնված մարդկանց կեսից ավելին (418 միլիոնը) ապրում է Ասիայում; ավելի քան մեկ երրորդը (282 միլիոնը)՝ Աֆրիկայում և դրանց մի փոքր մասը (60 միլիոնը)՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: Սակայն սովի մակարդակի կտրուկ աճը գրանցվել է հենց Աֆրիկայում, որտեղ՝ ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ, թերսնվածության գնահատված մակարդակը՝   ավելի քան կրկնակի է և ընդգրկում է բնակչության գրեթե 21 տոկոսը:

Այլ հաշվարկների դեպքում էլ 2020 թվականը շատ մռայլ տպավորութուններ է առաջացնում:  Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,3 միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում զրկված է եղել բավարար սննդի հասանելիությունից: Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անվտանգության չափավոր կամ խիստ անբավարարության  տարածվածություն, նախորդ հինգ տարիների համեմատ՝ մեկ տարվա ընթացքում բարձր թռիչք է արձանագրել: Խորացել է գենդերային անհավասարությունը, օրինակ՝ 2020 թվականին պարենով չապահովված յուրաքանչյուր 10 տղամարդուն հասնում էր պարենով չապահովված 11 կին (2019 թ-ի 10,6-ի համեմատ):

Թերսնվածությունը շարունակվել է իր բոլոր դրսևորումներով, որտեղ ամենաբարձր գինը վճարել են հենց երեխաները:  Այսպես, ըստ գնահատման՝ 2020 թ-ին ավելի քան 149 միլիոն՝ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ աճը կանգ է առել  կամ տարիքի համեմատ նրանց հասակը  չափազանց կարճ է;  ավելի քան 45 միլիոնը հյուծված են կամ իրենց հասակի համեմատ չափազանց վտիտ են  և գրեթե 39 միլիոն մարդ տառապում է գիրությունից [3]: Մի ամբողջ երեք միլիարդ մեծահասակներ և երեխաներ զրկված են մնացել առողջ սննդակարգից՝ հիմնականում չափազանց մեծ ծախսերի պատճառով: Վերարտադրողական տարիքի կանանց գրեթե մեկ երրորդը տառապում է սակավարյունությունից: Չնայած որոշ ոլորտներում գրանցված առաջընթացին, օրինակ այն, որ ավելի շատ նորածիններ են սնվում բացառապես մայրական կաթով, գլոբալ առումով  աշխարհը հազիվ թե մինչև 2030 թվականը կարողանա հասնել սնման ցուցանիշների որևէ թիրախին:

Սովի և թերսնման այլ շարժիչ ուժերը

Համավարակի հետևանքով աշխարհի շատ մասերում դաժան անկում է գրանցվել և վտանգվել է սնդամթերքի հասանելիությունը:   Սակայն սովը տարածվում էր նույնիսկ համավարակից առաջ և դանդաղել էր թերսնման հաղթահարման առաջընթացը: Սա առավել բնորոշ էր   հակամարտություններից, ծայրահեղ կլիմայական երևույթներից կամ տնտեսական անկումից տուժած կամ խիստ անհավասարության դեմ պայքարող երկրներում, և զեկույցում դրանք բոլորը նշված են որպես պարենային անբավարության՝ իրար փոխազդող հիմնական շարժիչ ուժերը [4]:

Ինչ վերաբերում է ներկայիս միտումներին, ապա ըստ Աշխարհում պարենային անվտանգության և սնուցման   գնահատման, Կայուն զարգացման 2-րդ նպատակը (սովի վերացում մինչև 2030 թ.) գրեթե 660 միլիոն մարդու համար չի իրականացվի: Այս 660 միլիոնից մոտ 30 միլիոնը կարող է կապված լինել համավարակի տևական ազդեցությունների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}