Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
Երևանի առաջին ատյանի դատարանը (Շենգավիթի նստավայր) դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, բայց բավարարել է քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։ Դատարանից դուրս գալով՝ ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Գնացին կլասիկ սխեմայով՝ ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, կալանավորումը բավարարվեց»,- նշեց նա։
Պաշտպանն ասաց, որ դեռ չի ծանոթացել որոշմանը, սակայն կարող է ասել, որ ապօրինի է, քանի որ իրենք ծանրակշիռ փաստական հանգամանքներ էին ներկայացրել, որով բացառվում էր իրենց պաշտպանյալի կալանավորումը։
Է. Խաչատրյանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անպայման բողոքարկելու են, դիմելու են վերքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան