Ո՞վ ա այս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ. Վազգեն Սաղաթելյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրառում է արել՝ նախ մեջբերելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ սահմանների վերաբերյալ խոսքը.
«Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչեւ սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով»։
«Այսինքն ուզում ա ասի նորմալ ա, ժողովուրդ ջան, ինչի՞ վրա եք զարմանում, մեկ-մեկ գերի բան ունենալու ենք, դե, հասկանում եք, սահմանային կառուցվածք ա, կահավորված չի էլի էդ անտերը։
Պատերազմից անցել ա 8 ամսից ավել։ Ո՞վ պիտի կահավորեր մեր երկրի սահմանները։
Նախկիննե՞րը։ Ադրբեջանցի՞ն։ Ո՞վ ա պատասխանատու երկրի սահմանների համար։ Ո՞վ ա էս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ։
Հուշեմ, դրա անունը Նիկոլ ա ու ազգանունը Կիդման չի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան