Նույն օրը Վրաստան կժամանեն Շառլ Միշելը, Վոլոդիմիր Զելենսկին և Մայա Սանդուն
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի և Սանդուի հետ, որը նույնպես կավարտվի համատեղ մամուլի ասուլիսով:
Նշենք, որ Շառլ Միշելն այսօր Հայաստանում է, վաղը մեկնելու է Ադրբեջան, ապա Վրաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա