«Delta» շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30 տոկոսի
Նոր կորոնավիրուսային վարակի «Delta» շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30%-ի, չնայած անցած շաբաթ այս ցուցանիշը չէր գերազանցում 20%-ը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
«Ուղիղ ասեմ, որ դելտա-շտամի շրջանառությունն արդեն գերազանցել է 20%-ը: Մեր հաշվարկների համաձայն, դա ընդհանուր շրջանառությունից 20%-ից 30%-ն է կազմում, ինչը, ցավոք, ավելի շատ է երիտասարդների և երեխաների շրջանում», – ասել է Գամկղրելիձեն:
Ըստ նրա, հենց անչափահասների շրջանում «Delta» շտամով վարակվելու դեպքերի աճի պատճառով առողջապահության նախարարությունը ստիպված էր շտապ կարգով ավելացնել հիվանդատեղերի թիվը հիվանդանոցների մանկական բաժանմունքներում:
Իր հերթին, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հիշեցրել է, որ կորոնավիրուսի այս շտամն առանձնանում է իր չափից ավելի վարակիչ լինելով, ինչպես նաև մի շարք ախտանիշներով: Նա ընդգծել է, որ հաշվի առնելով այս գործոնները, Վրաստանում առողջապահական համակարգի վրա ճնշումն ուժեղանում է:
«Հնդկական շտամի ընթացքում հիվանդները քիչ են բողոքում համի կամ հոտի կորստից, բայց նրանց մոտ նկատվում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ կոկորդի ցավը, հարբուխը, գլխացավը, տենդը… Ծնողները, բնակչությունը պետք է շատ զգույշ լինեն: Հնդկական շտամը հիվանդության շատ ավելի ծանր ընթացք ունի, ավելի լուրջ հետևանքներով՝նկատի ունեմ մահվան ելքերը և հոսպիտալացումը, որոնք կրկնապատկվել են», – հայտարարել է Ցերցվաձեն:
Համաճարակաբանները մայիսի 27-ին Վրաստանում արձանագրել են հնդկական շտամի առաջին դեպքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ հուլիսի 6-ից 13-ը երկրների և տարածքների թիվը հասել է 111-ի, որտեղ շրջանառվոում է կորոնավիրուսի «դելտա» շտամը: Մեկ շաբաթ առաջ «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի էր 2020-ի հոկտեմբերին այն Հնդկաստանում հայտնաբերելուց հետո՝ շրջանառվում էր 104 պետություններում և տարածքներում, իսկ դեռ մեկ շաբաթ առաջ` 96-ում:
«Ալֆա», «Բետա»-ի և «Գամմա» շտամերի հետ մեկտեղ ԱՀԿ-ն «Դելտա» շտամը դասակարգում է որպես «մտահոգության տարբերակներ», որոնք ցուցաբերում են «բարձր վարակելիություն»:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է
- Վրաստանի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով վարակված նորածինը մահացել է
- Վրաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշներ են գրանցվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան