Բերման են ենթարկվել երիտասարդ դաշնակցականներ
Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից զգուշացնում են՝ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին. Մանթաշյան
- Առանց բացատրության բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը. Էլինար Վարդանյան