Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 36 199.9 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.8%-ով:
Ըստ վիճակագրության, նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 18 150.7 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 17.6%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից, 18.4%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2020թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 16 150.2 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2021 թ-ի հինգ ամիսներին՝ 19 117.7 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում