Բեթհովենի հազվադեպ կատարվող վոկալ-կամերային ստեղծագործությունները կհնչեն Օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում
Այսօր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնում տեղի կունենա «Բեթհովեն» խորագրով համերգային երեկո։ Թատրոնի ճեմասրահում ելույթ կունենա թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի հազվադեպ կատարվող վոկալ-կամերային ստեղծագործությունները։
Այդ ստեղծագործությունների թվում է վեց երգերից բաղկացած վոկալ շարքը՝ գրված Կ․ Գելլերտի հոգևոր թեմատիկայով բանաստեղծությունների հիման վրա, և կոմպոզիտորի կողմից մշակած ժողովրդական երգերից մի քանիսը (դանիական, ռուսական, գերմանական, ուկրաինական)։
Բացի վոկալ ստեղծագործություններից, համերգին կհնչեն Բեթհովենի դաշնամուրային տրիոյի (op. 11) երկրորդ մասը՝ ադաջոն և թիվ 23 սոնատի երրորդ մասը։
Երեկոյին Վ․ Ավանյանի հետ մեկ բեմում հանդես կգան նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակների խմբի կոնցերտմայստեր Գառնիկ Ենգիբարյանը և դաշնակահարուհի Ելենա Վաարդազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները