ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Աբրահամյան. ԼՈՒՐԵՐ․com
Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունները՝ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ, քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Իսկ Շուշիի գրավման մասին հատվածն ուղարկվել է ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար»,- ասել է նա:
Նաիրի Հոխիկյանն օրեր առաջ անդրադարձել էր 2019 թ.-ին իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը՝ Արցախի շրջանների և Շուշիի հանձնման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները․ Նաիրի Հոխիկյան
- Դուք ե՞րբ պետք է հասկանաք՝ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ. Փաշինյանը՝ Հոխիկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները