Ակբա. Արտադրված է Հայաստանում. «Metal World»–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում
«Metal World»–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։
Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ «Metal World» ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։
«Metal World»–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։
Ակբա բանկից հայտնում են, որ արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը։
«Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշում է «Metal World»-ի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանը։
Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան
- Ակբա բանկ. 10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
- Ակբա բանկ. 25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
- Ակբա. Հայկական ծիրանե երազանքը
- Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող
- Ակբա Բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» դրամաշնորհային ծրագիրը
- Ակբա բանկ. Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես
- ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
- ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել
- Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ
- ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան