Գերմանիայում ջրհեղեղից զոհերի թիվն անցնում է 160-ը
Գերմանիայում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 164-ի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման տվյալները երկուշաբթի օրը հրապարակել է երկրի արևմուտքում գտնվող Կոբլենց քաղաքi (Ռայնլանդ Պֆալց դաշնային հող) ոստիկանությունը:
Միան Արվայլերի մեկ շրջանում աղետի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 117-ի: Միևնույն ժամանակ, ինչպես hայտնում են իրավապահ մարմիններում, ներկայումս հայտնի է շուրջ 749 –ի տուժածի մասին:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում առնվազն 46 մարդ է զոհվել: Առնվազն մեկ մարդ զոհվել է Բերխտեսգադեներ շրջանում (Բավարիայի դաշնային հող):
Անցյալ երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ էին, որոնք հանգեցրել էին ավերիչ ջրհեղեղի: Անձրևների պատճառով մի շարք գետեր դուրս էին եկել ափերից:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում մտավախություն կա, որ ջրհեղեղի զոհերի մասին տվյալները վերջնական չեն
- Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 133 մարդու
- Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով չորս տասնյակից ավելի մարդ զոհվել է
- Գերմանիայում հզոր ջրհեղեղի պատճառով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 50-ը անհետ կորած են համարվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան