Նկարիչ Օլիվյե Գրոստետը խորհրդանշական կերպով մարմնավորել է Միքելանջելոյի մտահղացումը
«Ֆարնեզեի Կամուրջ» նախագիծը կոչված է խորհրդանշելու Իտալիայի և Ֆրանսիայի անկոտրում բարեկամությունը: Այս մասին գրում է Artguide.com-ը։
Ֆրանսիացի նկարիչ Օլիվիե Գրոստետը խորհրդանշորեն մարմնավորել է Միքելանջելոյի մտահղացած, բայց չիրականացված նախագիծը՝ Հռոմի Տիբր գետի վրա կամրջի կառուցումը։
Դեռ վաղուց Հռոմի Պապ Պավել III-ը հանձնարարել է Միքելանջելոյին ստեղծել մի կամուրջ, որը կապում է Պալացցո Ֆարնեզեին, որտեղ այժմ գտնվում է Իտալիայում Ֆրանսիայի դեսպանատունը, գետի մյուս ափին գտնվող Վիլլա Ֆարնեզինայի այգիներով:
«Ֆարնեզեի Կամուրջ» նախագծում Օլիվյե Գրոստետը իր հարգանքն է ցուցաբերում նկարչին։
Ինստալյացիան իրենից ներկայացնում է 18 մետրանոց ստվարաթղթե կամուրջ, որը Տիբր գետի վրա՝ երեք մեծ հելիումի փուչիկներով։ Ծրագրի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի դեսպանատունն է,և նախագիծը պետք է խորհրդանշի Իտալիայի և Ֆրանսիայի անկոտրում բարեկամությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները