Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկօրյա այցով կլինի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» (ՀԿԹՀ): Այս մասին գրում է Tass-ը։
Ուղևորությունը սկսվում է մեկ օր շուտ, քան մայիսին ասել էր հենց ինքը` Էրդողանը, հայտարարելով, որ «հուլիսի 20-ին այցելելու է ՀԿԹՀ» և այնտեղ հրապարակելու է «ուղերձ, որը կվերաբերի ոչ միայն կղզուն, այլև ամբողջ աշխարհին»:
Այցը կատարվում է 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման 47-րդ տարվա կապակցությամբ: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը:
Այսօր նախատեսվում է, որ Էրդողանը ելույթ կունենա Կիպրոսի Թուրքական խորհրդարանում, և կուղևորվի Կիրենիա՝ կղզի թուրքական զորքերի վայրէջքի վայր 1974 թվականին: Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը կմասնակցի Նիկոսիայի թուրքական հատվածում ռազմական շքերթին, այնուհետև կայցելի Ֆամագուստայի առողջարանային հատված՝ Վարոշա:
Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը աղոթքներ կկատարի մահմեդական Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի, ադրբեջանական պատվիրակությունը՝ օկուպացված Կիպրոս
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան