«Էրմիտաժ-Ուրալ»-ը շուրջ 12 հազար այցելու է հավաքել աշխատանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում
«Էրմիտաժ-Ուրալ» մշակութային և կրթական կենտրոնը հուլիսի 3-ից աշխատանքի առաջին երկու շաբաթների ընթացքում հավաքել է 12 հազար այցելու: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել են Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի մամլո ծառայությունից, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ի սկզբանե, Էրմիտաժ-Ուրալը նախատեսվում էր բացել 2020-ի նոյեմբերին, բայց համաճարակի պատճառով հետաձգվել է։ Այն բացվել է այս տարվա հուլիսի 1-ին, իսկ այցելուներ սկսել են ընդունել արդեն հուլիսի 3-ին:
«Բացման օրվանից`ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, այցելել է գրեթե 12 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հյուրերը եկել էին ամառային դասախոսությունների՝ նվիրված տարբեր դարաշրջանների եվրոպական արվեստին, որը ներկայացված է նոր մշտական ցուցադրության սրահներում և «ռոմանտիզմից դեպի իմպրեսիոնիզմ» կոչվող ժամանակավոր ցուցահանդեսում։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:
«Էրմիտաժի հաջորդ ցուցահանդեսը, որը նվիրված է 18-20-րդ դարերի ռուսական դիմանկարային գեղանկարչությանը, կբացվի 2022 թվականի գարնանը, իսկ Էրմիտաժի նախագծերի միջև կցուցադրվեն այն հավաքածուները, որոնք պահվում են Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի ֆոնդերում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները