Թբիլիսիում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է կեսարյան հատումից հետո
Թբիլիսիում կորոնավիրուսով վարակված երիտասարդ կինը մահացել է Առաջին համալսարանական կլինիկայում կեսարյան հատումից հետո: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Ըստ կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի` հիվանդը իրենց մոտ է ընդունվել հղիության 36-րդ շաբաթում` շնչառության և կորոնավիրուսով պայմանավորված մի շարք այլ բարդություններով:
Նրա վիճակի ծանրությունից ելնելով՝ բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել: Վիրահատությունից հետո կնոջ մոտ սեպսիս է առաջացել, մահ է արձանագրվել:
Նորածինը փրկվել է, նրա վիճակը կայուն է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, բայց արհեստական շնչառության կարիք չունի:
Դեռ հայտնի չէ` նորածինը վարակվա՞ծ է COVID-19- ով: Բժիշկները սպասում են թեստի պատասխանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները