Քաղաքական 14:32 19/07/2021 Տարածաշրջան

Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա․ «Kommersant»

«Kommersant» պարբերականը անդրադարձ է կատարել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հարավային Կովկաս այցելությանը՝ Երևան, ապա Բաքու։

«ԵՄ խորհրդի ղեկավարի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումների և կողմերի կոշտ հռետորաբանության ֆոնին, ինչը հանգեցրեց նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր հակամարտության գոտում ամենալուրջ սրմանը: Հակամարտության վերսկսման սպառնալիքն ավելի ու ավելի իրական է դառնում` կապված առանցքային խնդրի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի հիմնարար տարաձայնությունների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամբողջությամբ ու անվերադարձ փակվել է»,-գրում է կայքը։

Նշվում է, որ ԵՄ խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի ուղևորությունը Անդրկովկաս անցյալ ուրբաթ հատուկ նշանակություն ստացավ ղարաբաղյան կարգավորման համար` «կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների անսպասելի վերսկսման հետ, ինչը չէր եղել այս մասշտաբներով անցյալ տարվա նոյեմբերից:

«Հունիսի 14-ից, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց ադրբեջանական կողմից կրակոցների արդյունքում հայ զինծառայողի մահվան մասին, և Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանեց դրան՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին ադրբեջանական զինուժի դիրքերը գնդակոծելու և ադրբեջանցի զինծառայողի վիրավորելու, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի սահմանին կրակոցները տեղի են ունենում գրեթե ամեն օր:

ԵՄ խորհրդի ղեկավարի Երևան ժամանելուց հետո բախումները շարունակվեցին:

«Հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ից, Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի Երասխ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը պատասխան միջոցներ է ձեռնարկել», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարությունը, երբ ԵՄ խորհրդի ղեկավարը բանակցում էր երկրի նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Վկայությունը, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում կրքերը չեն հանդարտվում, դարձավ ոստիկանության վճռական գործողությունների պատճառով ոչ մեծաքանակ, բայց աղմկոտ բողոքի ակցիան ընդդիմադիր Դաշնակցություն կուսակցության կողմից՝ Չարլզ Միշելի առաքելության դեմ կառավարության դիմաց։

Եվրոպական խորհրդի ղեկավարին դիմավորելով «Ամոթ» բացականչություններով՝ հավաքվածները հայտարարեցին, որ «Եվրոպան փորձում է գնել Հայաստանը և նրան պարտադրել իր օրակարգը»՝ հնարք համարելով ԵՄ-ի՝ Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու 2.6 միլիարդ եվրո ծրագիրը»,-գրում է կայքը:

Նշվում է, որ Դաշնակցություն կուսակցությունը, ինչպես Հայաստանի ընդդիմադիր այլ ուժեր, դեմ են սահմանների սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցության բացմանը և անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ նախատեսված այլ քայլերին՝ համարելով, որ դրանք չեն համապատասխանում երկրի ազգային շահերին:

«Մինչդեռ, շաբաթ օրը Երևանում Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բաքվին ուղղված նոր մեղադրանքների երկար ցուցակը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկը՝ նախագահներ Պուտինի և Ալիևի հետ միասին։

«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն ՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, որի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի կողմից հրահրված միջադեպերը թույլ չեն տալիս աշխատանքներ սկսել սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ», - Շառլ Միշելին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, խախտելով եռակողմ պայմանագրերը` «Ադրբեջանը ոչ միայն սպառնում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, այլև հրաժարվում է Հայաստանին տրամադրել միջանցք Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»:
Ինչպես գրում է կայքը, Փաշինյանը չի սահմանափակվել միայն վերջին օրերի և շաբաթների իրադարձությունների հիշատակմամբ:

«Երբ մենք ուսումնասիրում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա տարածքային պահանջներ ունի իր հարևանների մեծ մասի նկատմամբ: Հարցն այստեղ միայն Հայաստանը չէ: Հիմա նրանք խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ունեն «Հարավային Ադրբեջան», «Հյուսիս-Արևմտյան Ադրբեջան» և այլն: «Ադրբեջանցիների» ցուցակը շատ լայն է, և ես կարծում եմ, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև ամբողջ տարածաշրջանի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պարոն Փաշինյանը, մեղադրելով Բաքվին ներկա սրման մեջ, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց անցկացնելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար»,-գրում է կայքը:

Նշվում է, որ իր հերթին, Շառլ Միշելը հաստատեց ԵՄ պատրաստակամությունը` Երևանին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև հայտարարեց Բրյուսելի պատրաստակամությունը` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Մենք ձեր կողքին ենք և հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանին 2.6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթի տրամադրումը` Հայաստանի առաջնահերթությունները խթանելու համար` ենթակառուցվածքների զարգացում, թվային օրակարգ, կլիմա, տրանսպորտ, ժողովրդավարական բարեփոխումներ», - մեջբերվում է Միշելի խոսքերն ու ներկայացվում ԵՄ խորհրդի նախագահի՝  ղարաբաղյան կարգավորման համար անհրաժեշտ 4 կետերը՝  ագրեսիվ հռետորաբանության մերժում, սահմանների սահմանազատում, համագործակցություն տրանսպորտի ոլորտում և տարածաշրջանային նախագծերում,  խաղաղ բանակցությունների անցկացում՝ քննարկելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվին ուղղված մեղադրանքները, որոնք հնչեցին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, առաջացրին ադրբեջանական կողմի վրդովմունքը, որն այն անվանեց «բացարձակ սուտ»:

Անցյալ տարվա նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հակամարտության գոտում ամենալուրջ սրումը պայմանավորված էր կողմերի հիմնարար տարաձայնություններով առանցքային խնդրի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որն ամենայն խստությամբ բացահայտվեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո:

Հատկանշական է, որ ԵՄ խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը որպես իր ծրագրի 4 կետերից մեկը նշեց Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը բացառում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու ցանկացած հնարավորություն»,-գրում է կայքը, ներկայացնելով Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}