ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած ապացույցների մասով
ՀՀ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Ընդ որում, պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով:
Այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:
Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտպաններին կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. պաշտպան
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
- Գորիս համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան