ՄԻՊ-ին բողոքներ են հասցեագրել Սյունիքի համայնքների ղեկավարների փաստաբանները
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ:
ննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝ կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և նրանց ազատությունից զրկելու հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:
Դրանից բացի, հունիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած և նրանցից յուրաքանչյուրի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:
Այլ հարցերի թվում փաստաբանները պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաև քրեական հետապնդման նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:
«Սույն հայտարարությամբ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ քննարկումների, այցերի և պաշտոնական հաղորդակցության միջոցով»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հարակից հրապարակումներ`
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Միայն ի՞նձ է թվում, որ Փաշինյանի հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա. Հայրապետյան
- Ո՞վ ա այս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ. Վազգեն Սաղաթելյան
- Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է Սյունիքը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. Վահե Հակոբյան
- Թուրքը Սյունիք ոտք չի դնելու. Մենուա Հովսեփյան
- Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- Գորիս համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Մեղրիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
- Որոտանցիներ. Իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավարի դեմ
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին