Նիգերիայում ռազմական ինքնաթիռ է ընկել
Նիգերիայում ռազմական ինքնաթիռ Է կործանվել այն բանից հետո,երբ զինյալների կողմից զանգվածային գնդակոծության է ենթարկվել, օդաչուն ողջ է մնացել,հաղորդում է տեղական «Punch» թերթը:
Նիգերիայի ՌՕՈՒ-ի տվյալների համաձայն ՝ կիրակի գիշերը ռազմական ինքնաթիռը բազա էր վերադառնում Զամֆարա և Կադունա Նահանգների սահմաններին մարտական թռիչքից հետո, երբ հայտնվել էր գրոհայինների զանգվածային գնդակոծության տակ: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել, բայց օդաչուին հաջողվել է դուրս հանել:
«Գոյատևման բնազդի շնորհիվ օդաչուն կարողացել է խուսափել կրակից և հասել է մոտակա բնակավայրին, որտեղ նա սպասել է լուսաբացին», - հրատարակությունը մեջբերել է Նիգերիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Գաբքվետի խոսքը: Նա հավելել է, որ ավելի ուշ օդաչուն հասել է բանակային զորամաս, որտեղ արդեն ապահով է եղել:
Ռազմական ինքնաթիռի կործանման մասին հայտարարությունից հետո ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հայտարարել է փրկարարական գործողություն իրականացնելու մասին:
Թերթի տվյալներով՝ավելի վաղ Նիգերիայի նախագահ Մուհամադ Բուհարին երկրի զինված ուժերին հրամայել էր,որ անեն հնարավոր ամեն բան, որպեսզի երկրի հյուսիսից գրոհայիններին դուրս մղեն Զամֆարի և Կադունի նահանգներից: Վերջին երկու շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքում զինվորականներին հաջողվել է վնասազերծել հարյուրավոր զինյալների և ոչնչացնել մի քանի ապաստարաններ:
Զամֆարա նահանգում հաճախ են տեղի ունենում ավազակային հարձակումներ, որոնք ուղեկցվում են մարդկանց սպանություններով և առևանգումներով, հատկապես գյուղական շրջաններում: Միայն հուլիսին զինյալների հարձակումների արդյունքում զոհվել է 42 քաղաքացիական անձ և 13 ոստիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա