Պեդրո Ալմոդովարի ֆիլմը կբացի Վենետիկի կինոփառատոնը
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» (Madres paralelas) նոր ֆիլմը կբացի Վենետիկի 78-րդ կինոփառատոնը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աշխարհի ամենահին կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ ֆիլմը կներառվի հիմնական մրցույթում:
Տարբեր մրցանակների արժանացած իսպանացի հայտնի վարպետն այս ֆիլմում կրկին անդրադառնում է մայրության թեմային: Դերերից մեկը խաղում է Պենելոպա Քրուզը:
«Ես Վենետիկում սկսեցի 1983 թվականին և 38 տարի անց իմ ֆիլմը բացում է փառատոնը: Ես չեմ կարող թաքցնել իմ հպարտությունն ու ուրախությունը», - մեկնաբանել է Ալմոդովարը:
Փառատոնը տեղի կունենա Վենետիկի Լիդո կղզում սեպտեմբերի 1-11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները