Ինձ մեղադրում են, որ գերագնահատում եմ թուրքական գործոնն ու Թուրքիայի ազդեցության ծավալումը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Ինձ մեղադրում են, որ ես գերագնահատում եմ թուրքական գործոնն ու Թուրքիայի ազդեցության ծավալումը: Ես պարզապես հետևում եմ, թե ինչ է անում Էրդողանը Վրաստանում, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, Հայաստանում, Հունաստանում, Սև ծովում, Միջերկրականում, Եվրոպայում, հիմա էլ պատրաստվում է անել Աֆղանստանում՝ հետևաբար նաև Միջին Ասիայում:
Գերագնահատու՞մ եմ»:
Գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր:
Արարատ Կոստանյանը մեկնաբանության մեջ նշել է. «Պատերազմի ժամանակ և դրանից հետո, բազմիցս հայտնել եմ, որ մենք ոչ թե միայն երկիր ենք հանձնում, այլ բացում ենք Թուրքիայի դիմաց ճանապարհը կենտրոնական Ասիա և Սինճիանկ։ Դե, մենք բայղուշությամբ ենք զբաղվում...ծափ տվեք, արա...ծափ տվեք` Էրդողանն է գալիս»։
Դիանա Կիրակոսյանը գրել է.
«Ներկայիս դավաճան իշխանությունները պատրաստվում են Կարսի պայմանագրից, հետևաբար Արևմտյան Հայաստանի հողերից հրաժարվել։ Դրա համար էլ ազրների հետ «խաղաղության պայմանագիր են» պատրաստվում ստորագրել՝ վերջնականապես փակելու Արցախի և հետևաբար Հայաստանի հարցը»:
Տաթևիկ Հովհաննիսյանն արձագանքել է.
«Ինչն է չափազանցություն, հեսա քարտեզը, թե ինչ ա անում Թուրքիան լայն տարածաշրջանում։
հ․գ․ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել, քանի որ սենց կկանխենք թեկուզ և ենթադրյալ ագրեսիան»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. Ռուբեն Մելքոնյան
- ԱՄՆ սենատորները նամակ են հղել Բայդենին, որտեղ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
- Էրդողանի հրամանով Թուրքիայում կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ
- Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին