Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է.
«Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսևորումներ են ստանում։
Հատկապես մտահոգիչ է մեր 2 զինծառայողի՝ Սև լճի հատվածում կորելու կամ գերեվարվելու հետ կապված խնդիրը (այս պահի դրությամբ միջադեպի մանրամասներն անհայտ են), ինչպես նաև՝ Երասխի հատվածում լարվածության աճը (օրեր առաջ հայ զինծառայող է զոհվել)։
Պաշտպանության նախարարությունը օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ փոխանցում է, սակայն դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։
Խնդիրը զուտ դիրքային առավելություն ստանալն է՞, թե սա ռազմավարական խնդիրներ լուծելու ճանապարհին ադրբեջանական սցենարի դետալներից մեկն է։
Քաղաքական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը, ինչը դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ Երասխում մեզ ասելով՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ․ Թևան Պողոսյան
- Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ