Ֆրանսիան Ռուսաստանին է հանձնել ավելի քան 202 մլն ռուբլի հափշտակելու մեջ մեղադրվողին
Ֆրանսիան Ռուսաստանին է հանձնել կեղծ ներդրողի, որը մեղադրվում է ավելի քան 202 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ, հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով,Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինները Ռուսաստանին են հանձնելու ՌԴ քաղաքացի Յարոսլավ Իվանցովին։ Քննչական մարմինները նրան մեղադրել են հանցագործություն կատարելու մեջ՝հատկապես խոշոր մասշտաբի խարդախության»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք,որ հետաքննության համաձայն ՝ 2014-ի նոյեմբերին,Մոսկվայում Իվանցովը և նրա հանցակիցը ՝ արտասահմանյան ընկերության գործունեության մեջ մեծ տոկոսադրույքով գումար ներդնելու պատրվակով, զոհերից գողացել էին գրեթե 2 միլիոն 715 հազ. դոլար և ավելի քան 293 հազար եվրո, ինչը ավելի քան 202 միլիոն ռուբլի է։Իվանցովը թաքնվել էր քրեական հետապնդումից, լքել էր Ռուսաստանը և հետախուզման մեջ հայտնվել: 2018 թվականի օգոստոսին նրան ձերբակալել էին Ֆրանսիայում, հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը նրան հանձնելու հարցում էր ուղարկել Ֆրանսիայի իրավասու մարմիններին:
«Այսօր Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության և Ինտերպոլի ռուսական բյուրոյի սպաների ուղեկցությամբ,Յարոսլավ Իվանցովը կհանձնվի Ռուսաստանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին