Հայ բռնցքամարտիկները մեկնել են Տոկիո
Տոկիոյի օլիմիական խաղերի ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Երևան-Վիեննա-Տոկիո չվերթով այս գիշեր մեկնել են Ճապոնիա։
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։
Ըստ ժամանակացույցի նրա առաջին մրցումային օրը հուլիսի 25-ն է։ Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանն էլ իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին։