Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիան վարձկանների միջոցով ապակայունացնում է իրավիճակն այլ երկրներում
Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապայոանուսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքներով այն խախտում է երկրի ազգային ինքնիշխանությունը և վիճարկում է Հունաստանի սուվերեն իրավունքները։
«Թուրքիան անօրինական կերպով գրավում է այլ պետությունների տարածքներ և ապակայունացնում այլ երկրները՝ նրանց տարածքում պահելով զորքեր և վարձկաններ։ Թուրքիան անամոթաբար խնդրում է Հունաստանին, մի երկիր, որը լիովին հավատարիմ է միջազգային օրինականության պահպանմանը, հրաժարվել իր ինքնապաշտպանության հիմնարար իրավունքից»,-ասել է խոսնակը:
Նշվում է, որ Թուրքիան փորձում է խեղաթյուրել իրականությունը և «ծխածածկույթ» ստեղծել՝ որպեսզի թաքցնի իր կողմից միջազգային իրավունքի անընդհատ խախտումները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին