Դյուկորնոն Կաննի փառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, ով արժանացել է գլխավոր մրցանակին
Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուկորնոն «Տիտան» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենուն»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 37-ամյա Դյուկորնոն կինոփառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, որն արժանավել է բարձագույն մրցանակի։
Գլխավոր մրցանակի համար պայքարում էր 24 ֆիլմ։
Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ համար 6»-ը և իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը:
Լավագույն դերասան է ճանաչվել ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսը «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար: Լավավուն դերասանուհի անվանակարգում մրցանակին արժանացել է նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է ֆրանսիացի Լեոս Կարակսն «Աննեթթ» մյուզիքլի համար:
Լավագույն սցենար անվանակարգում հաղթող է ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչցիի «Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմը։
Հարակից հրապարակումներ`
- Ամենակարևորը՝ փաստը. Կաննի 74-րդ կինոփառատոնում ցուցադրվեց հայկական ֆիլմ. Ավետիսյան
- Առաջին անգամ Հայաստանը Կաննի կինոշուկային մասնակցում է առցանց-տաղավարով
- Մեկնարկում է Կաննի կինոփառատոնը
- Ջոդի Ֆոսթերը կստանա Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»
- Կաննի կինոփառատոնը բացվում է Լեոս Կարաքսի նոր ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան