Երևանի Արցախի փողոցում գտնված նորածինը պատրաստ է դուրսգրման
Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:
Հիշեցնենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Շենքի բակում հայտնաբերված նորածինն ունի ինֆեկցիաներ, վիճակը գնահատվում է ծանր
- Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերված 1 օրական երեխան տեղափոխվել է հիվանդանոց