Ամիրյան փողոցում կրակոցներից հետո երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 18-ին ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանություն ահազանգել է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանից:
Տարբեր ժամերի ոստիկանությունը հիվանդանոցներից հաղորդումներ է ստացել. քաղաքացիներից մեկը հրազենային վնասվածքով է տեղափոխվել հիվանդանոց, մյուսը՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Հայտնել են, որ վնասվածքները ստացել են Ամիրյան փողոցում:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարավում է նախաքննություն: