106 տարեկանում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը
Ավստրալիայում 106 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը, ով նկարահանվել է 20 հեռուստասերիալներում և վեց ֆիլմերում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ABC-ին:
Մերի Ուորդը ողջ է մնացել երկու համաշխարհային պատերազմներից հետո և ականատես է եղել երկու համաճարակների: Նա մահացել է Մելբուրնի ծերանոցներից մեկում:
Հարազատների խոսքով՝ վերջին ամիսներին, Ավստրալիայի Վիկտորիա նահանգում COVID-19-ի շուրջ սահմանափակումների պատճառով, դերասանուհին քիչ մարդկանց է տեսել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մերի Ուորդը ABC ռադիոյի առաջին կին հաղորդավարներից էր: Նրա մասնակցությամբ ամենահայտնի սերիալներն են «Բանտարկյալը», «Որդիներ և դստրեր», «Հարևանները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները