Իսրայելի վարչապետը հանձնարարել է՝ դատել ինքնամեկուսացումը խախտող կորոնավիրուսով վարակվածներին
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը կիրակի օրը հրահանգել է դատական հետապնդման ու քրեական պատասխանատվության ենթարկել կորոնավիրուս ունեցող այն անձանց, որոնք գիտակցաբար խախտում են ինքնամեկուսացման կանոնները և վտանգում ուրիշների առողջությունը: Այս մասին հայտարարել են վարչապետի աշխատակազմից, գրում է Tass-ը։
Բեննեթը նաև հանձնարարել է «դիտարկել կարգավորող մարմինների հիմնական խնդիրը` ապահովել տոնակատարությունների, հանրային միջոցառումների և հատկապես հարսանիքների ժամանակ կանոնների պահպանումը»։
Հուլիսի 17-ին Իսրայելում բժիշկները 2021 թ-ի մարտից ի վեր առաջին անգամ հայտնաբերեցին կորոնավիրուսի օրական ավելի քան հազար դեպք, ինչը դարձել է նոր հակառեկորդ` երկրում դելտա շտամի ի հայտ գալուց ի վեր:
Ըստ Առողջապահության նախարարության ամփոփ տեղեկատվության, Իսրայելում ներկայումս 6448 մարդ հիվանդ է կովիդով, 63-ի հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր, 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի:
Նշվում է, որ Իսրայելում հունիս ամսվա ընթացքում կորոնավիրուսը հայտնաբերվել էր 2.4 հազար մարդու մոտ, որոնց գրեթե 40%-ը պատվաստված է եղել կովիդի դեմ Pfizer-ի արտադրած պատվաստանյութով: Իսրայելցիների պատվաստումը ամերիկյան Pfizer դեղամիջոցով սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ մինչ օրս 5,742 միլիոն իսրայելցի ստացել է առաջին դոզան, երկրորդը՝ 5,225 միլիոն, ինչը կազմում է համապատասխանաբար երկրի ընդհանուր բնակչության՝ 9,3 միլիոնից, ավելի 60% և 56% -ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան