Կիևում տեղատարափ անձրևը հեղեղել է մետրոյի երկու կայարան
Կիևում մետրոյի երկու կայարաններ փակվել են մուտքի և ելքի համար ՝ վատ եղանակի հետևանքով նախասրահում ջրի հայտնվելու պատճառով։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել Է «Կիևի մետրոպոլիտեն»-ի մամլո ծառայությունը:
Երկուշաբթի օրը հորդառատ անձրևը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքին: Շատ փողոցներ դարձել են դժվար անցանելի:
«Ուշադրություն,«Բերեստեյսկայա» կայարանը փակ է մուտքի և ելքի համար ՝ տեխնիկական պատճառներից ելնելով։ Տեղում աշխատում են մասնագետներ: Կայարանի բացման մասին լրացուցիչ կերպով կհայտարարվի »,-ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:
Հաղորդվում է նաև, որ մուտքի և ելքի համար փակ է նաև «Ակադեմգորոդոկ» կայարանի մուտքի թիվ 1 նախասրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան