Քաղաքական 20:22 19/07/2021 Տարածաշրջան

Թուրքիան սիրիացի վարձկաններին կտեղափոխի Աֆղանստան սեպտեմբերին․ թուրք լրագրող

Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան:Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են հասնում սեպտեմբերին վարձկաններին Քաբուլ տեղափոխելու մասին:

«Պնդումների համաձայն՝ սիրիացի զինյալներին որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում: Եթե համաձայնությունը (Քաբուլի օդանավակայանի պահպանության) իրականություն դառնա, ապա մրանց սեպտեմբեր ամսից սկսած կտեղափոխեն Աֆղանստան: MİT-ը (Թուրքիայի հետախուզական ծառայություն) Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորման հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալի տեղափոխությանը: Վարձատրության մասին համաձայնություն կա»,- ասել է Թաշթեքինը:

Վերջինս նշել է, որ այս խոսակցությունները դեռ պնդումներ են, և փոքր-ինչ վաղ է դրանց մասին խոսելը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Լիբիայի դեպքում էլ սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին լուրերը, բայց հետո պարզվեց հակառակն է:

Թաշթեքինը նաև խոսել է Աֆղանստան վարձկան զինյալներ տեղափոխելու հարցում Անկարայի դրդապատճառների մասին՝ ասելով. «Թուրքական ռազմական ներկայությունն այնտեղ (Աֆղանստանում) հասնում է 600 զինվորի: Օդանավակայանը Թուրքիան արդեն 4-5 տարի կառավարում է: Ընդ որում ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Եթե նոր համալրում չլինի, ապա այս մեծ օպերացիան ինչպե՞ս են իրագործելու: Ահա այստեղ է, որ մարդկանց ուղեղում հայտնվում է զինյալներ տեղափոխելու միտքը: Դրա գումարն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ից վերցնել»:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը,  ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
11:48
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ...
Աղբյուր` Panorama.am
11:34
«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուսացույցը միայն կարմիրն է ցույց տալիս
Հաղթանակ թաղամասի ու Շերամի փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցը փչացել է։ Այն միայն կարմիր լույս է ցույց տալիս, ինչի հետևանքով վթարային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Վահե Հովհաննիսյան. Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոկսակի վիրուսներն ախտահարում են տարբեր օրգաններ և համակարգեր՝ առաջացնելով մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ
Հիվանդություններն ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ
Աղբյուր` Panorama.am
10:07
ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում  են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի...
Աղբյուր` Panorama.am
10:06
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեր թիմը ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի. գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի»,-...
Աղբյուր` Panorama.am
09:39
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Նոր սկանդալ է գրանցվել. Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. Նա կրկին «կանչվել» է ՔՊ վարչության նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նոյեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.94 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրդեհ է բռնկվել Սարյան փողոցի բնակարաններից մեկում
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}