Օլիմպիականները մեկնում են
Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել /հուլիսի 15-ին/ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել:
Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:
Առաջինն ասպարեզ դուրս կգա /հուլիսի 24-ի ն/ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ հաջորդ օրը՝ Էլմիրա Կարապետյանը /10մ. ատրճանա / և Հովհաննես Բաչկովը /63 կգ/:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին