Բացահայտում․Ավտորիտար կառավարությունները, ներառյալ Ադրբեջանը, իսրայելական ծրագրով լրտեսել են լրագրողներին, այլախոհներին
Ավտորիտար կառավարությունները լրտեսել են լրագրողներին, ընդդիմությանը և այլախոհներին՝ իսրայելական NSO Group ընկերության Pegasus ծրագրի միջոցով: Այս եզրակացությանն են հանգել արտասահմանյան լրատվամիջոցները՝ համատեղ հետաքննության շրջանակներում: Նրանք հայտնում են, որ Pegasus- ն օգտագործվել է Հունգարիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում՝ ապօրինի վերահսկողության համար: Pegasus-ի մշակողները պնդում են, որ իրենց արտադրանքը օգտագործվում է միայն հանցավորության դեմ պայքարի համար: Այս մասին գրում է Euronews-ը։
«Pegasus» հետաքննությունը հիմնվել է ավելի քան 50,000 բջջային հեռախոսահամարների ցուցակի վրա, որոնք ենթադրվում է, որ վնասակար ծրագրերի թիրախ են դարձել։
Նշվում է, որ վնասակար ծրագրերը վարակում են հեռախոսները՝ թույլ տալով օպերատորին մուտք ունենալ հաղորդագրություններին, լուսանկարներին, էլ-նամակներին և գտնվելու վայրի տվյալներին, ինչպես նաև գաղտնի կերպով վերահսկում են սարքի խոսափողներն ու տեսախցիկները:
16 մեդիա կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը կարողացել է բացահայտել ավելի քան 1000 անձանց՝ 50 երկրներում, որոնք, ենթադրաբար, ընտրվել են հաճախորդների կողմից հավանական վերահսկողության համար:
Դրանք ներառում են ավելի քան 600 քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, բիզնեսի տասնյակ ղեկավարներ և իրավապաշտպաններ, մի քանի պետությունների ղեկավարներ և ավելի քան 180 լրագրողներ, այդ թվում՝ մեքսիկացի լրագրող Սեսիլիո Պինեդան, որը լայնորեն լուսաբանել է հանցագործությունները, սոցիալական խնդիրները և կոռուպցիան, որին գնդակահարեցին 2017-ի մարտին:
Ցուցակում տեղ են գտել նաև լրագրողները, ովքեր աշխատում են The Associated Press, Reuters, CNN, The Wall Street Journal, Le Monde ու The Financial Times թերթերում: Համարվում է, որ առնվազն հինգ հունգարացի լրագրող նույնպես լրտեսվել է իշխանությունների կողմից:
«Pegasus նախագիծը մերկացնում է, թե ինչպես է NSO-ի լրտեսող ծրագիրը ընտրող զենք՝ ռեպրեսիվ կառավարությունների համար, ովքեր փորձում են լռեցնել լրագրողներին, հարձակվել ակտիվիստների վրա և ջախջախել այլախոհությունը` վտանգելով անթիվ կյանքեր», - ասվում է Amnesty International-ի Գլխավոր քարտուղար Ագնես Կալամարդի հայտարարության մեջ:
Our first statement on the massive data leak which @amnesty helped unveil. NSO claims that the targeting of human rights defenders and journalists through its spyware are rare and down to rogue use of their technology are blown apart. https://t.co/cQzZOn6No3
— Agnes Callamard (@AgnesCallamard) July 18, 2021