Աֆղանստանի կառավարությունն ու թալիբները պայմանավորվել են փոխզիջումների գնալ
Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման պատվիրակությունները համաձայնվել են Քաթարում բանակցությունների նոր փուլի ընթացքում փոխզիջման հասնել իսլամական սկզբունքների հիման վրա՝ ի շահ աֆղանցիների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ասվում է բանակցություններից հետո կազմված հաղորդագրությունում, որը մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է կառավարական պատվիրակության և Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան։
«Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ գտնել խնդրի արդարացի և կայուն լուծում։ Նրանք հասկանում են փոխզիջման հասնելու անհրաժեշտությունը, որը կհամապատասխանի Աֆղանստանում բոլոր տղամարդկանց ու կանանց շահերին և իղձերին՝ իսլամական սկզբունքների ներքո», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Քաթարում տեղի է ունեցել միջաֆղանական բանակցությունների նոր երկօրյա փուլ, որի արդյունքում կողմերին չի հաջողվել պայմանավորվել նույնիսկ կարճաժամկետ հրադադարի կամ գերիների ազատ արձակման մասին,ինչը ենթադրվում էր հենց նախքան սկսելը՝ դիտորդների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է՝ ինչու է Մոսկվան շփվում «Թալիբան» շարժման հետ
- Աֆղանստան-2021․ Ո՞ր տարածքներն են գրավել թալիբները
- «Բայդեն, շնորհակալություն զենքի համար». Ո՞վ է աջակցում թալիբներին Աֆղանստանում
- Թալիբները Անկարային սպառնում են հետևանքներով, եթե Թուրքիայի իշխանությունները չհանեն իրենց զորակազմն Աֆղանստանից
- Աֆղանստանը հայտարարել է «Թալիբան» հետախուզական շարժման ղեկավարին վերացնելու մասին
- «Թալիբան»-ը դիմել է Ռուսաստանին՝ շարժումը պատժամիջոցների ցուցակներից հանելու համար