Իրանի բոլոր միջուկային գործողությունները խաղաղ նպատակ ունեն
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է, որ երկրի բոլոր միջուկային գործողությունները խաղաղ նպատակ ունեն: Այս մասին գրում է Pars Today-ը։
Աբբաս Մոքթադային ասել է. «ԻԻՀ միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է և ներառում է գործողություններ, որոնք բխում են Իրանի ազգային շահերից և ուղղված են գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը»:
Ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի և Իրանի սպառնալիքի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հայտարարություններին, Մոքթադային նշել է, որ Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմը իրավունք չունի խոսել Իրանի մասին:
Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է նրանց առջև ծառացած խոչընդոտների ու խնդիրների մասին և գիտի դրանց չափը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա