Մոնակոյի իշխանուհի Շարլենը պատմել է իր հիվանդության, ընտանիքին կարոտելու մասին
Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդի կինը՝ Շարլենն, առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին։ Այս մասին գրում է Hello ամսագիրը։
Իշխանուհի Շառլենն այժմ գտնվում է հայրենի Հարավային Աֆրիկայում: Այս տարվա մայիսին Հարավային Աֆրիկա ժամանելով՝ նա չի կարողացել մեկնել Եվրոպա՝ամուսնու և երեխաների մոտ, ականջի ինֆեկցիայի պատճառով: Բժիշկները նրան խորհուրդ են տվել չհեռանալ Աֆրիկայից և զերծ մնալ թռիչքից, քանի դեռ նա ամբողջովին չի վերականգնվել: Այդ պատճառով իշխանուհին և իշխանը նշել են իրենց հարսանիքի 10-ամյակն առանձին-առանձին։
Վերջերս Շառլենը խոստովանել է, որ դժվար է տանում ընտանիքի հետ բաժանումը և շատ դժվար է հաշտվել այն բանի հետ, որ նա չի կարող տոնել իր համար այդ կարևոր ամսաթիվը:
Եւ հիմա նա առաջին անգամ պատմել է, ինչն է եղել հիվանդության պատճառը։ Հարավաֆրիկյան «News24» հեռուստաալիքին տված նոր հարցազրույցում նա հայտարարել է, որ վարակը սկսվել է այն բանից հետո, երբ Աֆրիկա ուղևորվելուց առաջ նրան սինուս-լիֆթինգ են արել (ոսկրային հյուսվածքի աճեցման վիրահատական միջամտություն) և «ոսկրային փոխպատվաստում»:
Լրագրողի հետ հարցազրույցում Շառլինը խոստովանել է, որ ինքը տեղյակ չի եղել վարակի առկայության մասին, քանի դեռ «ականջների ցավի պատճառով չի դիմել բժշկի»: Այժմ նրա վերադարձը Մոնակո խանգարում է ականջների ճնշումը, որը չի կարգավորվում, ուստի նա չի կարող օդանավ նստել։
Հարցազրույցում նա կրկին շեշտել է իր տան, ընտանիքի կարոտի մասին, որ նա շատ է կարոտում ամուսնուն, երեխաներին և իրենց շներին, նաև հավելել է, որ շուտով ընտանիքը կայցելի նրան:
Նշվում է նաև, որ մեկ շաբաթ առաջ Շառլենն առաջին լուսանկարն է հրապարակել վիրահատություններից հետո, որտեղ երեխաների հետ շփվում է տեսակապով։