Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ-ն, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ Երասխում մեզ ասելով՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ․ Թևան Պողոսյան
- Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ
- Լարվածություն ստեղծելով Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը. Վ. Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան